Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Արսեն Զախարյանը ՈւԵՖԱ-ի ամենահեռանկարային ֆուտբոլիստների ցանկում է

Արսեն Զախարյանը ՈւԵՖԱ-ի ամենահեռանկարային ֆուտբոլիստների ցանկում է

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է մինչև 21 տարեկան 40 ֆուտբոլիստների ցուցակը, որոնք, ըստ պորտալի թղթակիցների և խմբագիրների, կարող են հաջողությամբ հանդես գալ 2022 թվականին։

Այդ ֆուտբոլիստների թվում է նաև «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը։

Ըստ ՈւԵՖԱ-ի՝ Զախարյանը ցուցաբերում է հնարամատությունի և գիտի՝ ինչպես խաղալ տարբեր դիրքերում։ Ավելին, պորտալի ներկայացուցիչները կարծում են, որ ֆուտբոլիստը կարող է գոլեր խփել ցանկացած հեռավորությունից։

Ցուցակում են հայտնվել նաև «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Գավին և Նիկո Գոնսալեսը, ԲԿՄԱ-ի հարձակվող Մաքսիմ Մուխինը և «Կրասնոդարի» նորեկ Էրիկ Բուտեյմը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստ և «Դինամո» ֆուտբոլային ակումբի երկրպագու Լև Լեշչենկոն մեկնաբանել է Արսեն Զախարյանի հաղթանակը «Առաջին հնգյակ» մրցանակաբաշխությունում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …