Tuesday , April 23 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Փաշինյանն ու Մարությանը բաժանվեցին. Անի Խաչատրյանը թվարկել է պատճառները Տեսանյութ

Փաշինյանն ու Մարությանը բաժանվեցին. Անի Խաչատրյանը թվարկել է պատճառները Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, որը կողմ է գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, խոսել է Հայաստանում իշխող քաղաքական ուժի հետ քաղաքապետի հարաբերությունների մասին։

Խաչատրյանը նշել է, որ Երևանի ավագանու ընտրություններից և Հայկ Մարությանի քաղաքապետ ընտրվելուց մի քանի ամիս անց նրա և իշխող «Իմ քայլը» խմբակցության միջև հակասություններ են եղել։

«Եթե հետևեք ավագանու նիստերին, ապա կտեսնեք, որ «Իմ քայլի» ավագանու անդամների տված հարցերն ավելի բնորոշ էին ընդդիմությանը, քան մեր (ընդդիմության-խմբ.) հարցերը»,- ասել է նա։

«Լույս» խմբակցության ավագանու անդամն ասել է, որ քաղաքապետի և իր թիմի հակասությունները միայն աստիճանաբար ավելացան, և արդյունքում Մարությանը լքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը, որին անդամակցել էր թավշյա հեղափոխությունից հետո։

Խաչատրյանը նշել է նաև, որ հակասություններն ակնհայտ են դարձել պատերազմից հետո։ Չնայած Հայկ Մարությանը մասնկցել է ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին, ակտիվություն չի ցուցաբերել։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը և քաղաքապետի նոր թեկնածու առաջարկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …