«Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում մեկնաբանել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ըստ Շահինյանի՝ Հայաստանի բանակցային դիրքերն այժմ շատ ավելի թույլ են, քան նախկինում՝ 44-օրյա պատերազմից առաջ, ուստի Թուրքիան փորձելու է քաղել առավելագույնն իր համար։
Սարգիս Շահինյանը վստահ է, որ Անկարան կշարունակի նախապայմաններ ներկայացնել Երևանին, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության, արցախյան հակամարտության կարագավորման, իսկ հիմա արդեն Ադրբեջանին «միջանցք» տրամադրելու վերաբերյալ։
«Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահն ընդգծել է, որ բանակցությունների մեկնարկից առաջ հայկական կողմը պետք է հստակ սահմանի իր առաջնահերթություններն ու ազգային շահերը՝ թույլ չտալով հակառակ կողմին հատել «կարմիր գծերը», իսկ հարաբերությունները պետք է կառուցվեն ոչ թե ուժեղի և թույլի, այլ հավասարը հավասարի հետ սկզբունքով։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում Մերձավոր Արևելքի ինստիտուտի ղեկավար Եվգենի Սատանովսկին մեկնաբանել էր Անդրկովկասում Թուրքիայի ղեկավարության վարած քաղաքականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։