Rusarminfo – Page 16 – Российско-Армянское информационное агентство
Tuesday , July 7 2026
amru

Վերջին նորություներ

Թուրքիան հայտարարել է, թե Իրանը կարող է ռազմաբազա տեղակայել Հայաստանում

Թուրք վերլուծաբան Գյոքթուրք Թուիսուզօղլուն հոդված է գրել Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումների մասին: Թուիսուզօղլուն անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի խնդրին, նշելով, որ այն պետք է գործի Լաչինի միջանցքի նմանությամբ, սակայն, ըստ նրա, այս ուղղությամբ արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվում: Թուրք վերլուծաբանի կարծիքով՝ միակ լուծումը, որը Նախիջևանը կազատի Իրանի կախվածությունից, Զանգեզուրի միջանցքի ծրագրի …

կարդալ »

Իրանը փակել է իր երկինքը Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար

Իրանը փակել է իր օդային տարածքը ադրբեջանական օդուժի համար, որը ռազմական մատակարարումներ է իրականացնում Նախիջևան: Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Իրանի կառավարությունը որոշման մասին ադրբեջանական կողմին հայտնել է պաշտոնական ռազմական ուղիներով: «Բաքուն պաշտոնական Թեհրանի այս որոշումը համարում է հերթական դավաճանությունն ընդդեմ Ադրբեջանի, որն ընդունվել է Հայաստանի կառավարության դրդմամբ»,- գրում է պարբերականը: Հաղորդագրության մեջ …

կարդալ »

Հայաստանում տեղացել է առաջին ձյունը Տեսանյութ

Հոկտեմբերի 5–ին Հայաստանի մի շարք լեռնային շրջաններում տեղացել է առաջին ձյունը: Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում դիտվել են առատ տեղումներ ձյան տեսքով: Կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ճամբարակից: Նշվում է, որ արկտիկական ցուրտ հոսքերի ներթափանցումը հանրապետության տարածք շարունակվում է: Հոկտեմբերի 6-ին …

կարդալ »

Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը բանակցությունների «սեղանին է». Շարունակվում է նախկին նախագահի դատավարությունը Տեսանյութ

Երեքշաբթի օրը Երևանում շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը: Ըստ գործի նյութերի ՝ ՀՀ նախկին նախագահը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու , իսկ նախկին փոխվարչապետ Գևորգյանը՝ փողերի լվացման մեջ: Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն է ներկայացրել՝ ճանաչելու իր պաշտպանյալի …

կարդալ »

Ալիևը դեմ է ծովից ծով Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակային հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը պետք է դադարեցնի տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին և Թուրքիային: «Նրանք պետք է հրաժարվեն առասպելաբանությունից: Նրանք պետք է հրաժարվեն «Մեծ Հայաստանի» երազանքից: Նրանք պետք է հրաժարվեն առասպելական ծովից ծով Հայաստան ունենալու պատրանքից: Նրանք պետք է և կհրաժարվեն Ադրբեջանի ու Թուրքիայի …

կարդալ »

Խաչատուրյանցը նշանակվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ղեկավարի պաշտոնակատար

Ռուսաստանի ֆուտբոլի միության մրցավարական կոմիտեի ղեկավար Աշոտ Խաչատրյանցը նշանակվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: «53-ամյա մասնագետն առայժմ կզբաղեցնի երկու պաշտոն»,- հայտնում է «Սպորտ-Էքսպրես» թերթը: Երեքշաբթի օրը Սերգեյ Պրյադկինը հրաժարական է տվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ղեկավարի պաշտոնից: 60-ամյա Պրյադկինը կառույցը ղեկավարում էր 2007 թվականի նոյեմբերի 14 –ից, իսկ հունվարի …

կարդալ »

ՀՀ նախագահը վերջին 30 տարում առաջին անգամ պետական այցով կմեկնի Իտալիա

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հրավերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 5 -ին պետական այցով կմեկնի Իտալիա: Հայաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ սա վերջին 30 տարում Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա: Կվիրինալե պալատում՝ Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում, նախատեսված է Սարգսյանի և Մատարելլայի առանձնազրույցը, որին …

կարդալ »

Երևանում կտեղադրվի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հուշարձան

Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին առաջարկել է աջակցել Երևանում հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հուշարձան տեղադրելու նախաձեռնությանը: Դաշնության խորհրդի մամլո ծառայության հաղորդմամբ՝ Մատվիենկոն այս միտքն առաջ է քաշել Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ: Հուշարձանի տեղադրումը նախատեսվում է իրականացնել երկու երկրների միջև դիվանագիտական …

կարդալ »

Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին այլընտրանքային ճանապարհ կառուցելու հարցում

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Հեյրոլլա Խադեմին ասել է, որ Հայաստանն ու Իրանը կապող այլընտրանքային ճանապարհը կօգտագործվի Իրանից Հայաստան բեռնափոխադրումների համար: Խադեմին ժամանել է Հայաստան, որպեսզի ծանոթանա Իրան-Հայաստան այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին, քանի որ Ադրբեջանը խոչնդոտում է իրանական բեռնատարների տեղափոխումը Գորիս-Կապան ավտոճանապարհով: Այցի կապակցությամբ փոխնախարարը հարցազրույց է տվել Pars Today …

կարդալ »

Սարգսյանը պատասխանել է Ալիևին. Բոլորը գիտեն, թե որտեղ էիր դու Արցախյան առաջին պատերազմի ժամանակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը անտակտ էր արտահայտվել երրորդ նախագահի մասին: Իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում երրորդ նախագահը Ալիևին համեմատել է մի պարծենկոտ պատանու հետ, որը ծեծ ունետլուց հետո վազել է օգնության կանչելու հորը և, թաքնվելով նրա հետևում, համարձակ ու պարծենկոտ է դարձել: …

կարդալ »

Արցախի նախագահն անդրադարձել է 44-օրյա պատերազմը կանխելու հնարավորություններին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երիտասարդների հետ հանդիպմանը խոսել է այն մասին, թե հնարավո՞ր էր արդյոք կանխել 44-օրյա պատերազմը: «Սպասու՞մ էի ես այս պատերազմին: Հնարավո՞ր էր դա կանխել: Կարո՞ղ էինք մենք ինչ -որ բան անել, որպեսզի խուսափենք իրավիճակն այս աղետին հասցնելուց»,- ասել է Հարությունյանը: Արցախի նախագահն ընդգծել է, որ դեռևս …

կարդալ »

Վարչապետներ Փաշինյանը և Շիմոնիտեն ներկա են գտնվել Հայաստանի անկախությանը նվիրված համերգին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն Կաունասում ներկա են գտնվել Հայաստանի անկախության և երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին նվիրված համերգին: Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ` համերգի ժամանակ ելույթ է ունեցել Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն ավարտվել է: Ավելի Վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել …

կարդալ »

Champions Chess Tour-ի եզրափակիչում Արոնյանը հաղթել է Մամեդյարովին

Լևոն Արոնյանը Champions Chess Tour-ի վերջին տուրում հաղթանակ է տարել ադրբեջանցի շախմատիստ Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ: Արոնյանը հաղթել է մրցակցին առաջին երկու պարտիաներում, իսկ երրորդը ոչ-ոքի է խաղացել։ Ավելի վաղ հայ շախմատիստը հաղթել էր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Հոկտեմբերի 4-ին ավարտված մրցաշարի արդյունքներով Արոնյանը 24 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: …

կարդալ »

Ֆեյսբուքը հայտնել է գլոբալ անջատման պատճառների մասին

Ֆեյբուքի ինժեներների խումբը հայտնել է, որ սոցիալական կայքի խափանումը տեղի է ունեցել հաղորդիչների կազմավորման փոփոխությունների պատճառով: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հաղորդիչների կազմավորման փոփոխությունները, որոնք պատասխանատու են ցանցի աշխատանքները կարգավորելու համար, հանգեցրել են որոշակի խնդիրների, ինչի հետևանքով կապը խափանվել է: «Այս խափանումն ազդել է տվյալնների կենտրոնի միացման եղանակի վրա՝ պատճառ դառնալով մեր …

կարդալ »

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորեկը չի մասնակցել մարզմանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Ֆրանկֆուրտում: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացի Լուկաս Սելարայանից, արդեն հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի տրամադրության տակ են: Սելարայանը Ֆրանկֆուրտ կժամանի այսօր և կմասնակցի հավաքականի երկրորդ մարզմանը: Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլում, Հայաստանի ազգային թիմը J խմբում հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կմրցի Իսլանդիայի …

կարդալ »

Բաքուն հայտարարում է, թե Հայաստանից հնչող դրական ազդակները հույս են ներշնչում

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ վերջին օրերին Հայաստանից ստացվող դրական ազդակները Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում հույս են ներշնչում, որ գործընթացը կզարգանա կառուցողական ուղղությամբ: «Ադրբեջանը կողմ է բոլոր պետությունների հետ հարաբերությունների կառուցմանը միջազգայնորեն ճանաչված սահմանների հիման վրա, ինչը մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է», – մեջբերում է Haqin.az-ը …

կարդալ »

Իրանը Հայաստանի համար եղել է կյանքի ճանապարհ, Հայաստանը երբեք չի գնա Իրանի դեմ դավադրությունների . Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին: Նա հերքել է իրանական մամուլում հայտնվող տեղեկությունները, թե իբր Հայաստանը ներգրավված է Իրանի դեմ դավադրություններում: «Իրանի մեր գործընկերները, վստահ եմ, գիտեն, որ ՀՀ-ն երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև …

կարդալ »

Հայկական մոլորության եվ շվեդական պրագմատիզմի պատերազմը

Մի շրջան մոտ էր համոզմունքը, որ կովիդը պարտվում է, բայց ոչ՝ պարտվում ենք էլի մենք, պարտվում են անգամ կովիդից փրկվածները, որովհետև այդ չարիքն արդեն մեր ենթագիտակցության մեջ է, որտեղից ոչ թե հեռանում, այլ հակառակը՝ նվաճում է մնացյալը, այն ամենը, ինչը մեր ներսում դեռ անտեր է ու անխնամ: Հիմա հենց դա …

կարդալ »

Հայաստան և Ադրբեջան. Պատերազմից մեկ տարի անց բացահայտվեց քաղաքակրթությունների տարբերությունը

Ինչ է ստացվում պատերազմից արդեն մեկ տարի անց. Բաքուն նահատակ ծաղրող ռազմավարի, մենք՝ կյանքի ու կենաց ծառի պուրակ, Բաքուն մահաբեր, մենք՝ Մաշտոց ու խաղաղություն լուսավորող դրոններ: Ուր է, ի վերջո, այս ճչացող տարբերությունը բացատրող քահանան կամ դատավորը: Չբերեք Էլզաս-Լոթարինգիայի համար ֆրանս-գերմանական անվերջանալի պատերազմի օրինակը: Այդ երկրները քաղաքակրթական նույն խմորից են …

կարդալ »

Երկու ժողովուրդների մարշալ. Մոսկվայում բացվեց Բաղրամյանի հուշարձանը Տեսանյութ  

Սեպտեմբերի 21 -ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի տոնակատարության օրը Մոսկվաի մարշալ Բաղրամյանի անվան թիվ 1222 դպրոցի տարացքում բացվեց մարշալ Բաղրամյանի հուշարձանը: Միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի եւ Ռուսաստանի օրհներգերը, դուրս բերվեցին երկու երկրների դրոշները: Հուշարձանը բացեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, մարշալի թոռը `Իվան Բաղրամյանը, քանդակագործ Աշոտ Թադևոսյանը: Ռուսարմինֆոի-ի թղթակցի հետ …

կարդալ »

Անկախության օրը հիշեք Հայաստանը բորենիներից պաշտպանած հերոսներին

Շատ ափսոս, որ անկախության օրվա շուրջ դիսկուրսը պետականության հանդեպ պարտքը թողած դարձավ հերթական մատուցումը Հայաստանը մերժողների զոհասեղանին, և հիմա նրանք անվճար հրճվում են մեր փնթի ու գծուծ մտավարժանքների տեսարանով, շատ նման այն տեսարանին, որտեղ մեկը աղոթում է եկեղեցում իր երկրի խաղաղությունն ամրապնդող հույսով, մյուսը ճիշտ այդ պահին խաչակնքելով նրա գրպանն …

կարդալ »

Buissup Global Forum. 355 բիզնես ծրագրեր հայ երիտասարդների կողմից Տեսանյութ

Հայ գործարարների ասոցիացիայի եւ Տաշիր ընկերությունների խմբի նախաձեռնությամբ անցկացվող Buissup Global Forum-ի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից հայ երիտասարդները ներկայացրել են 355 ծրագրեր: ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Պարույր Ամիրջանյանը պատմել է, որ ծրագրերը ներկայացված են եղել տարբեր ոլորտներից, որոնց մեծ մասը վերաբերում էր տեղեկատվական տեխնոլոգիաներին: Եղել են …

կարդալ »

Համեմատեք Մերկելին Հայաստանի ղեկավարների հետ

Եվրոպայի ամենաինքնաբավ երկիրը 18 տարի ղեկավարելուց հետո Մերկելը հեռանում է ծափերի ու նախանձելի հարգանքի ուղեկցությամբ, գերմանիայի պարզ քաղաքացու հայտարարագրով, առանց առանձնատների, զբոսանավերի, թանկարժեք իրերի ու ավտոմեքենաների. մի խոսքով, առանց իշխանության կորստի պաթոլոգիկ վախի, որին, ի դեպ, հանձնվում են աշխարհի գրեթե բոլոր մորթապաշտ կառավարիչները, երբ նրանց տնօրինմանն է հանձնվում երկրի ու …

կարդալ »

Մալթայի եւ Սիցիլիայի «խորհրդավոր» բնակիչները, որոնք կրում են Armenia ազգանունը Տեսանյութ

Միջերկրական ծովի կղզիներում `Մալթայում և Սիցիլիայում, հայկական ներկայությունը գալիս է միջնադարից: Այժմ Մալթայում, որն ինքնիշխան պետություն է և Սիցիլիայում, որը գտնվում է Իտալիայի կազմում, հայկական համայնքները փոքրաթիվ են: Այնուամենայնիվ, այս տարածաշրջանում կարելի է հանդիպել բազմաթիվ մարդկանց, ովքեր իրենց համարում են տեղացի, սակայն ունեն հայկական ծագում և կրում են Armenia ազգանունը:

կարդալ »

Buissup Global Forum-ը 200 հայ երիտասարդ է հավաքել հայրենիքում․ Ղումաշյան Տեսանյութ

Դիլիջանում Հայ գործարարների ասոցիացիայի եւ Տաշիր ընկերությունների խմբի նախաձեռնությամբ մեկնակրկել է Buissup Global Forum-ը: ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանն պատմել է, որ ֆորումի նպատակն է աշխարհի տարբեր երկրներից մեկ հարթակում հավաքել 200 հայ երիտասարդների,որոնք կստանան անվճար բիզնես կրթություն՝ մարկեթինգի եւ բիզնես ծրագրերի վերաբերյալ: Գոհար …

կարդալ »

«Սենսացիոն» Հայաստան. Ֆուտբոլի հավաքականի 8 փայլուն հաղթանակները Տեսանյութ

Տարբեր ժամանակներում Հայաստանի ազգային հավաքականը դարձել է բազմաթիվ ֆուտբոլային սենսացիաների հեղինակ՝ հաղթելով եվրոպական ուժեղ թիմերին: ՌՈՒՍԱՌՄԻՆՖՈ-ն առանձնացրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջին տարիների ամենափայլուն հաղթանակները:

կարդալ »

Հայաստանի հավաքականին Լիխտենշտեյնի դեմ հեշտ չի լինելու․ Չախոյան Տեսանյութ

Սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Գերմանիա- Հայաստան եւ սպասվելիք Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումներին: Նրա կարծիքով Գերմանիայի դեմ խաղում մեր ֆուտբոլիստների գործողություններում պակասում էր պրեսինգը, ինչի պատճառով Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները ազատ տարածություններ էին ստանում եւ կարողանում էին անարգել կազմակերպել իրենց գրոհները: Ըստ մեկնաբանի՝ սա մեր հավաքականի առաջին պարտությունն …

կարդալ »

Հայ լրագրողի Հիպոկրատի ​​երդումը

Հայաստանի ազգային ժողովում որոշել են սահմանափակել լրագրողի աշխատանքը:Հաստատ լավ օրից չի ծնվել նման որոշումը: Բայց ինչ համոզիչ փաստարկ էլ բերվի, այն պետք է չեղարկել և ավելի խոհեմ բան մտածել, որովհետև այսպիսի տեղային որոշումները, սովորաբար բերում են չորը թացի հետ համընդհանուր վառվելուն: Հիմա տեսաք, թե ինչի է բերում լրագրողի ու քարոզիչի …

կարդալ »

Ինչպես վարվել Թուրքիայի «ազդանշանների» հետ. Հայտնի հայերը հարաբերությունների կարգավորման մասին Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը» Նվեր Մնացականյանի հետ հաղորդման շրջանակում տարբեր բանախոսներ անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին՝ նշելով դրական եւ բացասական կողմերը: Փարիզում ապրող քաղաքագետ Կայծ Մինասյանի խոսքով՝ Հայաստանը տարբեր գործընթացների ժամանակն շեշտել է, որ պատրաստ է վերսկսել հարաբերությունների կարգավորման երկխոսությունն առանց նախապայմանների, ինչը նշանակում է, որ Հայաստանն ակնկալում է դրական …

կարդալ »

Հայկական հետքն Իտալիայում Տեսանյութ

Հայերն Իտալիայում հաստատվել են 6 -րդ դարում ՝ բյուզանդական հայ սպարապետ Ներսեսի ղեկավարությամբ: Ենթադրվում է, որ հայ համայնքը ձևավորվել է 16 -րդ դարի սկզբին: Այսօր Իտալիայում կան բազմաթիվ վայրեր, որոնք կապված են հայ ժողովրդի պատմության հետ: ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ -ն կազմել է հայերի հետ կապված Իտալիայի ամենանշանակալի վայրերի ցանկը:

կարդալ »