Thursday , March 28 2024
amru
Home / Լրահոս / Երևանում կտեղադրվի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հուշարձան

Երևանում կտեղադրվի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հուշարձան

Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին առաջարկել է աջակցել Երևանում հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հուշարձան տեղադրելու նախաձեռնությանը:

Դաշնության խորհրդի մամլո ծառայության հաղորդմամբ՝ Մատվիենկոն այս միտքն առաջ է քաշել Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ: Հուշարձանի տեղադրումը նախատեսվում է իրականացնել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակի կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակի կարգավորմանը և կորոնավիրուսի դեմ պայքարին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Մատվիենկոյին Արցախում հումանիտար խնդիրների լուծմանը և հայ ռազմագերիների վերադարձի գործին աջակցելու համար:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Բատայսկ քաղաքում (Ռոստովի մարզ) Շառլ Ազնավուրի հուշարձանն է տեղադրվել:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …