Friday , March 29 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Համեմատեք Մերկելին Հայաստանի ղեկավարների հետ

Համեմատեք Մերկելին Հայաստանի ղեկավարների հետ

Եվրոպայի ամենաինքնաբավ երկիրը 18 տարի ղեկավարելուց հետո Մերկելը հեռանում է ծափերի ու նախանձելի հարգանքի ուղեկցությամբ, գերմանիայի պարզ քաղաքացու հայտարարագրով, առանց առանձնատների, զբոսանավերի, թանկարժեք իրերի ու ավտոմեքենաների. մի խոսքով, առանց իշխանության կորստի պաթոլոգիկ վախի, որին, ի դեպ, հանձնվում են աշխարհի գրեթե բոլոր մորթապաշտ կառավարիչները, երբ նրանց տնօրինմանն է հանձնվում երկրի ու երկրների ունեցվածքը այն անդավանանք գայթակղության հետ միասին, որին, ինչպես հայկական օրինակն է նաև գուժում, քչերն են դիմանում: Մերկելը բացառիկներից է, որի քաղաքական կերպարը պետք է պահել նաև քաղաքակրթական ատյանում, որպես նյութապաշտական իշխանությունը մերժած եզակի օրինակ, որից հիմա ամենաշատը նեղվում են այն գործող ու էքս ղեկավարները, որոնք ազնվականության այդ բարձրագույն թեստը չեն հանձնել և ստիպված են ապրել կերակրատաշտը կորցնողի սպանիչ տեղապտույտում: Չասեմ՝ ինչ դժվար են նրանք հեռանում, ամենամեղմը ինսուլինի ահռելի չափաբաժնով, գումարած այն ճնշող ամայությունը, որ մնում է իրենց ճակատագրի պատին: Հիմա ով է ճիշտ. Նրանք, ովքեր ապրել են երկրի գրպանում ու գողացել իրենց անհատակ կայսրությունը, թե շատերի մոտ հեգնանք առաջացնող Մերկելը, որը չվերցրեց ոչինչ Եվրոպան ու աշխարհը կերակրող երկրի դրամարկղից, դառնալով հենց իրեն ծափահարողների աչքի փուշը, որպեսզի գտնվի գոնե մեկը, որ խնամի այդ փուշը աչքի լույսի պես, որովհետև հաջորդ Մերկելը կարող է ուշանա, որ կանգնի իշխանության օպիումից չկշտացողի ու մահկանացուի գրեթե բոլոր մուտքերը հարամված այս գարշահոտ միջանցքում…

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …