Friday , April 26 2024
amru
Home / Լրահոս / Իրանը Հայաստանի համար եղել է կյանքի ճանապարհ, Հայաստանը երբեք չի գնա Իրանի դեմ դավադրությունների . Նիկոլ Փաշինյան

Իրանը Հայաստանի համար եղել է կյանքի ճանապարհ, Հայաստանը երբեք չի գնա Իրանի դեմ դավադրությունների . Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին: Նա հերքել է իրանական մամուլում հայտնվող տեղեկությունները, թե իբր Հայաստանը ներգրավված է Իրանի դեմ դավադրություններում:

«Իրանի մեր գործընկերները, վստահ եմ, գիտեն, որ ՀՀ-ն երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև մեզ համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են, ու մենք երբեք չենք մոռանա, որ 1990-ականների սկզբին Իրանը Հայաստանի համար եղել է «կյանքի ճանապարհ»։ Սա մի այնպիսի հիմք է մեր հարաբերությունների համար, որ ՀՀ-ն չի կարող դավադրության մեջ ներքաշվել Իրանի դեմ»,- պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին, ասել է Փաշինյանը:

Նա բարձր է գնահատել Իրանի հետ տնտեսական կապերը , սակայն ընդգծել է, որ դրանք խոչընդոտվում են պատժամիջոցների պատճառով։ Ըստ Փաշինյանի` ոչ միայն ՀՀ-ն, այլև աշխարհում շատ երկրներ կան, որ հնարավորություն չունեն շրջանցել այդ խոչնդոտները։
Հայաստանի վարչապետն ասել է, որ չնայած այդ իրողություններին, կառուցվում է դեպի Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը: Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում կերկարաձգվի գազ- էլեկտրաէներգիայի դիմաց գործարքը:

Փաշինյանը տեղեկացրել է, որ այդ հարցերը քննարկել է Իրանի նախագահ Ռայիսիի հետ հանդիպումների ժամանակ:

Հայ-իրանական հարաբերությունների առաջնահերթությունը կարևորվել է նաև ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այսօր Թեհրան կատարված այցով: ԱԳՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Հանդիպումից հետո նախարարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ տեղեկացրել էր որ Բաքվում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …