Friday , September 20 2024
amru
Home / Լրահոս / Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին այլընտրանքային ճանապարհ կառուցելու հարցում

Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին այլընտրանքային ճանապարհ կառուցելու հարցում

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Հեյրոլլա Խադեմին ասել է, որ Հայաստանն ու Իրանը կապող այլընտրանքային ճանապարհը կօգտագործվի Իրանից Հայաստան բեռնափոխադրումների համար:

Խադեմին ժամանել է Հայաստան, որպեսզի ծանոթանա Իրան-Հայաստան այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին, քանի որ Ադրբեջանը խոչնդոտում է իրանական բեռնատարների տեղափոխումը Գորիս-Կապան ավտոճանապարհով:

Այցի կապակցությամբ փոխնախարարը հարցազրույց է տվել Pars Today թերթին:

«Իրանական պատվիրակության նպատակն է Հայաստանի իրավասու մարմինների հետ ուսումնասիրել Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների համար առաջացած դժվարությունները: Այժմ Հայաստանը սկսել է այլընտրանքային ճանապարհի շինարարությունը Տաթևի հատվածում: Մենք բանակցություններ ենք վարում հայկական կողմի հետ, որպեսզի այս ճանապարհով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հարցը հնարավորինս արագ կարգավորվի: Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին նոր ճանապարհի կառուցման գործում»,- ասել է նա:

Խադեմին ընդգծել է, որ Հայաստանը զբաղվում է նաև Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությամբ, որն սկսվում է Իրանի սահմանից և հասնում մինչև Վրաստան: Փոխնախարարն ընդգծել է՝ որքանով ինքն է տեղյակ է, հյուսիսային հատվածում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Նա հույս է հայտնել, որ շուտով աշխատանքները կսկսվեն նաև հարավային մասում: Նա նշել է նաև, որ Իրանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ նաև այս ուղղությամբ:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Իրանում անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …