Friday , April 26 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստան և Ադրբեջան. Պատերազմից մեկ տարի անց բացահայտվեց քաղաքակրթությունների տարբերությունը

Հայաստան և Ադրբեջան. Պատերազմից մեկ տարի անց բացահայտվեց քաղաքակրթությունների տարբերությունը

Ինչ է ստացվում պատերազմից արդեն մեկ տարի անց. Բաքուն նահատակ ծաղրող ռազմավարի, մենք՝ կյանքի ու կենաց ծառի պուրակ, Բաքուն մահաբեր, մենք՝ Մաշտոց ու խաղաղություն լուսավորող դրոններ: Ուր է, ի վերջո, այս ճչացող տարբերությունը բացատրող քահանան կամ դատավորը: Չբերեք Էլզաս-Լոթարինգիայի համար ֆրանս-գերմանական անվերջանալի պատերազմի օրինակը: Այդ երկրները քաղաքակրթական նույն խմորից են կազմված, դրա համար էլ հաղթեց մտածողության գիգանտների արարող մշակույթը, և այսօր ոչ ոք չի հիշում եվրոպայի պատմության այդ արյունածոր դրվագը: Իսկ հիմա լսենք Էրդողանին, որը նույն եվրոպայի աչքերի մեջ նայելով ասում է. մզկիթներում են մեր ռազմաբազաները: Եթե ջիհադական այս խոստովանությունը  անվտանգ բարբաջանք է, ուրեմն տվեք Ադրբեջանին մեր անկախության օրվա ամբողջ պարտիտուրը՝ նախերգանքից մինչև վերջին ակորդ, Սուսերով պարից մինչև Կարվարենց ու Շառլ Ազնավուր: Տվեք թուրք-ադրբեջանական դպրոցներում հային ատելու դասավանդումներին ի պատասխան, լավ իմանալով, որ հայ գերիների խոշտանգումների դատավարությունը Հաագայում Ադրբեջանի Նյուրնբերգը չի դառնա, ինչպես Արամ Խաչատրյանի Սպարտակը երբեք մուղամ չի լինի: Էլ ինչ է պետք, որ երևանյան երկնքում խաղաղության դրոններին նաև պատերազմ վարել սովորեցնել ճիշտ նույն պատգամով, ինչպես սեպտեմբերի քսանմեկի գիշերն էր…

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …