Thursday , April 25 2024
amru
Home / Լրահոս / Թուրքիան հայտարարել է, թե Իրանը կարող է ռազմաբազա տեղակայել Հայաստանում

Թուրքիան հայտարարել է, թե Իրանը կարող է ռազմաբազա տեղակայել Հայաստանում

Թուրք վերլուծաբան Գյոքթուրք Թուիսուզօղլուն հոդված է գրել Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումների մասին:

Թուիսուզօղլուն անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի խնդրին, նշելով, որ այն պետք է գործի Լաչինի միջանցքի նմանությամբ, սակայն, ըստ նրա, այս ուղղությամբ արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվում:
Թուրք վերլուծաբանի կարծիքով՝ միակ լուծումը, որը Նախիջևանը կազատի Իրանի կախվածությունից, Զանգեզուրի միջանցքի ծրագրի իրագործումն է:

Այս համատեքստում նա նշել է, որ, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանն Իրանին առաջարկել է Սյունիքի մարզում ռազմաօդային ուժերի բազա տեղադրել:

Թուիսուզօղլուն ընդգծել է, որ եթե անգամ այս բազան բացվի, այն կարող է օգտագործվել միայն Ռուսաստանի թույլտվությամբ և վերահսկողությամբ:

«Հաշվի առնելով վերջին լարվածությունը և Իրանի ու Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան, պարզ է, որ Երևանը ցանկանում է օգտվել այս իրավիճակից»,- վերլուծաբանի խոսքերն է մեջբերում Ermeni haber պարբերականը:

Թուիսուզօղլուն ընդգծել է նաև, որ թուրքական կողմն այս գործընթացում պետք է հետևի Ռուսաստանի հայտարարություններին:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի բացման անհրաժեշտության մասին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …