Thursday , March 28 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայ լրագրողի Հիպոկրատի ​​երդումը

Հայ լրագրողի Հիպոկրատի ​​երդումը

Հայաստանի ազգային ժողովում որոշել են սահմանափակել լրագրողի աշխատանքը:Հաստատ լավ օրից չի ծնվել նման որոշումը: Բայց ինչ համոզիչ փաստարկ էլ բերվի, այն պետք է չեղարկել և ավելի խոհեմ բան մտածել, որովհետև այսպիսի տեղային որոշումները, սովորաբար բերում են չորը թացի հետ համընդհանուր վառվելուն: Հիմա տեսաք, թե ինչի է բերում լրագրողի ու քարոզիչի սահմանն ուրանալը: Գոնե հիմա կհարցնեք, թե այդ ինչպես եղավ, որ Հայաստանի համար փորձությունների այս ծանր փուլում հենց ինֆորմացիան և ինֆորմատորները դարձան մեր անվտանգությունը խարխլողները, որի պատճառով էլ մենք հիմա գտնվում ենք լրագրությունը ներսից ու դրսից զոհաբերելու զզվելի իրականությունում: Ասեմ ավելին. կարմիր գծերն այստեղ հատված են, և դժվար է պատկերացնել, թե ինչպես են հատողները հետո վերադառնալու իրենց համքարությանը, երբ տերերը որոշեն հրաժարվել իրենցից: Կարելի է, իհարկե, հազար ու մի բացատրություն գտնել ներկայիս վիճակի համար, անգամ օբյեկտիվ, որ խախտված են մեր կյանքի գրեթե բոլոր բնականոն նորմերը, ինչն էլ խախտել է լրագրության հիմքերը: Բայց խղճի ու մտքի այս տուրբուլենտ անդաստանում կա մի անփոփոխ սահման, որը գրեթե նույնն է, ինչ Հիպոկրատի երդումը բժշկի համար, որովհետև լրագրողի համար տերերը հավերժ չեն, հավերժ է մարդ-քաղաքացին, որի հետ հաշվի նստելու սահմանն ուրանալիս, ինչպես բժշկի դեպքում հետողորմյան չի փրկում ոչ ուրացողին, ոչ էլ նրան զոհաբերողին, ինչպես եղավ 1999-ի հոկտեմբերի 27-ին…

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …