Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / Բաքուն հայտարարում է, թե Հայաստանից հնչող դրական ազդակները հույս են ներշնչում

Բաքուն հայտարարում է, թե Հայաստանից հնչող դրական ազդակները հույս են ներշնչում

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ վերջին օրերին Հայաստանից ստացվող դրական ազդակները Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում հույս են ներշնչում, որ գործընթացը կզարգանա կառուցողական ուղղությամբ:

«Ադրբեջանը կողմ է բոլոր պետությունների հետ հարաբերությունների կառուցմանը միջազգայնորեն ճանաչված սահմանների հիման վրա, ինչը մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է», – մեջբերում է Haqin.az-ը Աբդուլլաևայի խոսքը:

Աբդուլաևան հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի վրա և բանակցություններ սկսել սահմանազատման շուրջ:

Աբդուլաեւան նաեւ հայտարարել է, որ սահմանազատման գործընթացը երկկողմ հարց է, և վերջին շրջանում հայկական կողմից ստացվող դրական ազդանշաններն այդ հարցում գործընթացը կառուցողական ուղղությամբ զարգացնելու հույս են ներշնչում:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանի ամբիոնից, մեկնաբանել է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …