Friday , April 19 2024
amru
Home / Լրահոս / Իրանը փակել է իր երկինքը Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար

Իրանը փակել է իր երկինքը Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար

Իրանը փակել է իր օդային տարածքը ադրբեջանական օդուժի համար, որը ռազմական մատակարարումներ է իրականացնում Նախիջևան:

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Իրանի կառավարությունը որոշման մասին ադրբեջանական կողմին հայտնել է պաշտոնական ռազմական ուղիներով:

«Բաքուն պաշտոնական Թեհրանի այս որոշումը համարում է հերթական դավաճանությունն ընդդեմ Ադրբեջանի, որն ընդունվել է Հայաստանի կառավարության դրդմամբ»,- գրում է պարբերականը:

Հաղորդագրության մեջ նշվում է, թե «Իրանի դավաճանությունը» էական վնաս չի պատճառի Ադրբեջանին, քանի որ Բաքուն Նախիջևանի զորամասերին մատակարարելու հարցում, նախընտրում է այլ ուղիներ:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արձագանքել է իրանական կողմի այն հայտարարություններին, թե «իսրայելական ներկայություն» կա ադրբեջանա-իրանական սահմանին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …