Tuesday , April 23 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Անկախության օրը հիշեք Հայաստանը բորենիներից պաշտպանած հերոսներին

Անկախության օրը հիշեք Հայաստանը բորենիներից պաշտպանած հերոսներին

Շատ ափսոս, որ անկախության օրվա շուրջ դիսկուրսը պետականության հանդեպ
պարտքը թողած դարձավ հերթական մատուցումը Հայաստանը մերժողների զոհասեղանին, և հիմա նրանք անվճար հրճվում են մեր փնթի ու գծուծ մտավարժանքների տեսարանով, շատ նման այն տեսարանին, որտեղ մեկը աղոթում է եկեղեցում իր երկրի խաղաղությունն ամրապնդող հույսով, մյուսը ճիշտ այդ պահին խաչակնքելով նրա գրպանն է մտնում: Այդքան անհնար է պատկերացնել անկախության օր առանց տրնգի, առանց կուրծք ծեծոցի, որն այդպես էլ դուրս չեկավ, թե բա գիտեք ինչ է հայրենիքը տկարամիտ ձևակերպումից: Այդքան դժվար է անկախության օրը ընկալել որպես մեր տղաների հիշատակի օր, որպես ռեքվիեմ ու մեր դեմ իրագործած ջիհադական պատերազմի ծանր գին, վճարված հենց մեր ապրելու իրավունքի դիմաց: Եվ ընդհանրապես, ինչն է խանգարում համազգային կարգով պարզ խոնարհվելուն այն նահատակության խորանի առջև, առանց որի անգամ այս ճղճիմ լեզվակռիվը չէր լինի մեր պետականության պատգամը բթացնող՝ չհաշված այդպես էլ ուշքի չեկող ներհայաստանյան խոհեմությունը: Բա ուր կորան ներքաղաքական առևտրում սով ու աղքատություն քարոզողները, փլուզվող երկրի շքերթին պատրաստվողները, թե փոխվել է ընդամենը քարոզի բրենդը և հիմա պետականության գենն են մսաղաց հրում, էն էլ մեզ շրջապատող բորենիների հրճվանքի սեղանին…

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …