Friday , April 26 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Երկու ժողովուրդների մարշալ. Մոսկվայում բացվեց Բաղրամյանի հուշարձանը Տեսանյութ  

Երկու ժողովուրդների մարշալ. Մոսկվայում բացվեց Բաղրամյանի հուշարձանը Տեսանյութ  

Սեպտեմբերի 21 -ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի տոնակատարության օրը Մոսկվաի մարշալ Բաղրամյանի անվան թիվ 1222 դպրոցի տարացքում բացվեց մարշալ Բաղրամյանի հուշարձանը:

Միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի եւ Ռուսաստանի օրհներգերը, դուրս բերվեցին երկու երկրների դրոշները: Հուշարձանը բացեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, մարշալի թոռը `Իվան Բաղրամյանը, քանդակագործ Աշոտ Թադևոսյանը:

Ռուսարմինֆոի-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Տողանյանը շեշտեց, որ հայ մարշալները հսկայական դերակատարություն են ունեցան Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում: Տողանյանը կարեւորեց Մոսկվայի տարածքում նման հուշարձանների տեղադրումը, որոնք խորհրդանշում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև խորը պատմական կապերը:

Մարշալ Բաղրամյանի թոռը – Իվան Բաղրամյանը խոսեց պատմական հիշողության պահպանման կարևորության մասին։

Քանդակագործ Աշոտ Թադևոսյանը նշեց, որ գաղափար ուներ ստեղծել ոչ միայն կիսանդրին, այլ քանդակագործական և ճարտարապետական ​​կոմպոզիցիա: Թադևոսյանը շեշտեց, որ կիսանդրու շուրջ երկու սյուները խորհրդանշում են Հայաստանի և Ռուսաստանի բարեկամությունը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …