Saturday , December 7 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ինչպես վարվել Թուրքիայի «ազդանշանների» հետ. Հայտնի հայերը հարաբերությունների կարգավորման մասին Տեսանյութ

Ինչպես վարվել Թուրքիայի «ազդանշանների» հետ. Հայտնի հայերը հարաբերությունների կարգավորման մասին Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը» Նվեր Մնացականյանի հետ հաղորդման շրջանակում տարբեր բանախոսներ անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին՝ նշելով դրական եւ բացասական կողմերը:

Փարիզում ապրող քաղաքագետ Կայծ Մինասյանի խոսքով՝ Հայաստանը տարբեր գործընթացների ժամանակն շեշտել է, որ պատրաստ է վերսկսել հարաբերությունների կարգավորման երկխոսությունն առանց նախապայմանների, ինչը
նշանակում է, որ Հայաստանն ակնկալում է դրական քայլեր Թուրքիայի կողմից: Սակայն,եթե Թուրքիան բանակցությունների սեղանին նախապայմաններ դնի, ապա բանակցային գործընթացը կրկին կմտնի փակուղի:

Հարաբերությունների կարգավորման հնարավորության ֆոնին տնտեսական զարգացումների մասին խոսել է տնտեսագետ, Հայաստանի հանրապետության Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքով պետք է ազատություն տալ Հայաստանի տնտեսությանը, որպեսզի մեծանան տնտեսական զարգացման հնարավորությունները:

Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Թուրքիայի առաջարկներին անդրադարձել է երգիչ, երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, ով երկու տարի զինվորական ծառայություն է անցել Թուրքիայում: Նրա պնդմամբ
Թուրքիայում ավելի շատ են ԴՆԹ-ով հայերը, քան բնիկ թուրքերը:

Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների մասին դրական կարծիք է հայտնել «Ձայն» կուսակցության նախագահ Արուսյակ Հայրապետյանը: Սակայն, ըստ նրա՝ դա բոլորովին չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի Թուրքիայի նկատմամբ ունեցած իր պահանջներից:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …