Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / Սարգսյանը պատասխանել է Ալիևին. Բոլորը գիտեն, թե որտեղ էիր դու Արցախյան առաջին պատերազմի ժամանակ

Սարգսյանը պատասխանել է Ալիևին. Բոլորը գիտեն, թե որտեղ էիր դու Արցախյան առաջին պատերազմի ժամանակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը անտակտ էր արտահայտվել երրորդ նախագահի մասին:

Իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում երրորդ նախագահը Ալիևին համեմատել է մի պարծենկոտ պատանու հետ, որը ծեծ ունետլուց հետո վազել է օգնության կանչելու հորը և, թաքնվելով նրա հետևում, համարձակ ու պարծենկոտ է դարձել:

«Ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէիր հրավիրում Արցախի Մարտակերտի շրջանի Մատագիս գյուղ: Ա’յն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը»,- շեշտել է Սարգսյանը:

Երրորդ նախագահը նշել է, որ երկար ժամանակ Ալիևը թիրախավորել է Սարգսյանին և նրա զինակից ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներն են:

«Դասալի՞ք` ասում ես: Գոնե դու պետք է լռես դասալքության մասին: Բոլորը գիտեն, թե որտեղ էի ես և որտեղ էիր դու Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ քո հայրենակիցները կռվում էին հայ քաջարի մարտիների դեմ և զոհվում այն պայքարում, որ հայ ժողովուրդը մղում էր իր հնագույն բնօրրանում՝ ինքնապաշտպանության և Արցախի ազատագրման համար: Քո տարիքն այնպիսին էր, որ կարող էիր և պետք է լինեիր մարտի դաշտում: Իսկ դու ո՞րտեղ էիր, ես գիտեմ: Ուրիշներին էլ ասա, որ իմանան»,- գրել է Սարգսյանը:

Երրորդ նախագահը Ալիեւին խոստացել է, որ դեռ կվերադառնա Մատաղիս և Արցախի այլ վայրեր:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Իլհամ Ալիևը Սերժ Սարգսյանին մեղադրել է դասալքության և կոռուպցիայի մեջ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …