Լևոն Արոնյանը Champions Chess Tour-ի վերջին տուրում հաղթանակ է տարել ադրբեջանցի շախմատիստ Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ:
Արոնյանը հաղթել է մրցակցին առաջին երկու պարտիաներում, իսկ երրորդը ոչ-ոքի է խաղացել։ Ավելի վաղ հայ շախմատիստը հաղթել էր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:
Հոկտեմբերի 4-ին ավարտված մրցաշարի արդյունքներով Արոնյանը 24 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Հաղթող է դարձել Մագնուս Կարլսենը` 31,5 միավորով, 27 միավորով երկրորդ տեղում է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:
Սա սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը տեղի ունեցած Չեմպիոնների շախմատի մրցաշարի եզրափակիչ մրցաշարն է ։ Մրցաշարն անցկացվել է շրջանաձև համակարգով, յուրաքանչյուր տուրում շախմատիստները խաղացել են 4 պարտիաներից բաղկացած արագ շախմատի խաղ:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Aimchess USrapid-ի քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը երկու խաղային օրվա արդյունքներով հաղթել է ադրբեջանցի շախմատիստ Շաքրիյար Մամեդյարովին: