Thursday , April 18 2024
amru
Home / Լրահոս / Ալիևը դեմ է ծովից ծով Հայաստանին

Ալիևը դեմ է ծովից ծով Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակային հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը պետք է դադարեցնի տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին և Թուրքիային:

«Նրանք պետք է հրաժարվեն առասպելաբանությունից: Նրանք պետք է հրաժարվեն «Մեծ Հայաստանի» երազանքից: Նրանք պետք է հրաժարվեն առասպելական ծովից ծով Հայաստան ունենալու պատրանքից: Նրանք պետք է և կհրաժարվեն Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից: Այլ ճանապարհ չկա: Մենք նրանց կստիպենք դա անել»,- Ալիևի խոսքերն է մեջբերում «Интерфакс»-ը:

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե Բաքուն թույլ չի տա Երևանից որևէ սադրանք: Ըստ Ալիևի, եթե սպառնալիք հայտնվի, նույնիսկ վտանգի մի փոքր դրսևորում, անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Իլհամ Ալիևն արձագանքել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Բաքուն չէր կարողանա վերահսկողություն հաստատել Հադրութի և Շուշիի նկատմամբ, եթե Հայաստանում իշխանափոխություն չլիներ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …