Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Ֆեյսբուքը հայտնել է գլոբալ անջատման պատճառների մասին

Ֆեյսբուքը հայտնել է գլոբալ անջատման պատճառների մասին

Ֆեյբուքի ինժեներների խումբը հայտնել է, որ սոցիալական կայքի խափանումը տեղի է ունեցել հաղորդիչների կազմավորման փոփոխությունների պատճառով:

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հաղորդիչների կազմավորման փոփոխությունները, որոնք պատասխանատու են ցանցի աշխատանքները կարգավորելու համար, հանգեցրել են որոշակի խնդիրների, ինչի հետևանքով կապը խափանվել է:

«Այս խափանումն ազդել է տվյալնների կենտրոնի միացման եղանակի վրա՝ պատճառ դառնալով մեր ծառայությունների դադարեցմանը»,- ասված է Ֆեյսբուքի ինժեներների տարածած հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, ընկերությունը հավաստիացրել է, որ Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի ձախողումը չի հանգեցրել օգտվողների տվյալների բացահայտմանը: Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և ընկերությանը պատկանող մի շարք այլ ծրագրեր գրեթե յոթ ժամ անհասանելի են եղել օգտատերերի համար:

Ըստ Downdetector-ի՝ սա ֆեյսբուքի պատմության ամենամեծ խափանումն էր: Այս ամենի ֆոնին սոցիալական ցանցի ակցիաների արժեքը նվազել է գրեթե հինգ տոկոսով, իսկ հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կորցրել է մոտ յոթ միլիարդ դոլար:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 4-ի երեկոյան լայնածավալ ձախողում է տեղի ունեցել Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքում, ինչը ազդել է նաև Հայաստանի վրա:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …