Monday , December 9 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Բրյուսելի համար միևնույնն է, հակամարտությունը կլուծվի հօգուտ Երևանի, թե Բաքվի. Ազիզյան Տեսանյութ

Բրյուսելի համար միևնույնն է, հակամարտությունը կլուծվի հօգուտ Երևանի, թե Բաքվի. Ազիզյան Տեսանյութ

Ստեփանակերտից քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի վերջին բրյուսելյան հանդիպումը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Ազիզյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին հայտարարությունը մի շարք քաղաքական շահարկումների առիթ է դարձել։

Նրա խոսքով՝ Արևմուտքը փորձում է Ռուսաստանից խլել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը՝ չմտահոգվելով, թե ում օգտին կլուծվի հակամարտությունը։

«Ավելին, Արևմուտքը Ադրբեջանը դիտարկում է որպես էներգիայի այլընտրանքային աղբյուր։ Ուստի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու պահանջը հուշում է, որ Արևմուտքին չի հետաքրքրում, թե ում օգտին կլուծվի այդ հարցը»,- ասել է նա։

Քաղաքագետը նշել է, որ ժամանակին այդ պահանջն աշխատել է հակառակ ուղղությամբ․ միջազգային հանրությունը ճնշում է գործադրել Ալիեւի վրա՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը։

Ազիզյանի խոսքով՝ բրյուսելյան ձեւաչափը չի կարող փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն արցախյան հակամարտության կարգավորման միակ լեգիտիմ ձևաչափն է։

Քաղաքագետը հավելել է նաև, որ Բրյուսելը փորձում է բարելավել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, բայց ոչ արցախյան հակամարտությունը, ինչը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների բացակայության հիմնական պատճառն է։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն ասել էր, որ հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձեւաչափը ձեռնտու է Բաքվին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …