Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափը բխում է Բաքվի շահերից։
Պետրոսյանի խոսքով՝ Ռուսաստանն ու ԵՄ-ն մրցում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ ԵՄ-ն ցանկանում է արագ լուծել հակամարտությունը՝ առանց հաշվի առնելու Արցախի կարգավիճակը, որպեսզի թուլացնի Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում։
Ըստ փորձագետի՝ Բաքուն շահագրգռված է բրյուսելյան ձևաչափի առաջմղմամբ, քանի որ դա կհանգեցնի հիմնախնդրի արագ լուծմանը՝ ի շահ Ադրբեջանի և Արցախի ճանաչմանն Ադրբեջանի կազմում։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Պետրոսյանը հայտարարել է, որ այս պայմաններում հայկական կողմին ձեռնտու է բանակցել Ռուսաստանի միջնորդությամբ, որը հայտարարել է՝ պետք է դիտարկել Արցախի կարգավիճակի հարցը, բայց ապագայում, իսկ այժմ պետք է զբաղվել սահմանազատման-սահմանագծման և տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը մեկնաբանել էր Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի բրյուսելյան հանդիպման արդյունքները։
Մանրամասները՝ տեսանյութում։