Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ալիևը վախենում է, որ Հայաստանը «կուղղի մեջքը» և կգնա ռևանշի. քաղաքագետ Տեսանյութ

Ալիևը վախենում է, որ Հայաստանը «կուղղի մեջքը» և կգնա ռևանշի. քաղաքագետ Տեսանյութ

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայտարարությունները։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում, պատասխանելով հարցին, թե ինչ հետևություններ կարելի է անել վարչապետի հայտարարություններից, քաղաքագետն ասել է, որ ունի երկու վարկած։

Առաջին վարկածի համաձայն՝ Հայաստանը գտնվում է արտաքին խաղացողների կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հսկայական ճնշման տակ, և Երևանը չի կարող դիմակայել դրան։ Հակառակ դեպքում, ըստ քաղաքագետի, հայկական կողմը կկորցնի Արցախի մնացած մասը։

Վարդանյանի մեկ այլ վարկածի համաձայն՝ Փաշինյանը փորձում է մանևրել և ժամանակ շահել, ինչպես նաև բանակցային գործընթաց սկսել, հուսալով, որ աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է փոխվել հօգուտ Հայաստանի։

«Մի քանի օր առաջ Ալիևը բաց տեքստով հայտարարեց, որ խաղաղության պայմանագիրը պետք է որքան հնարավոր է արագ կնքվի։ Նա շտապում է, քանի որ հասկանում է՝ իրավիճակը կարող է փոխվել։ Ալիևն ակամա ցույց է տալիս իր վախերը՝ ժամանակ առ ժամանակ հայտարարելով, որ հայերը չպետք է մտածեն ռևանշի մասին»,- ասել է քաղաքագետը։

Վարդանյանը կարծում է՝ Ադրբեջանի նախագահը մտավախություն ունի, որ Հայաստանը կարող է ոտքի կանգնել, ուղղել մեջքը և հետ վերադրաձնել 44-օրյա պատերազմում կորցրած Արցախի տարածքները։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Արցախի խորհրդարանը հայտարարություն է ընդունել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և Արցախի հնարավոր կարգավիճակի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …