Tuesday , April 23 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ադրբեջանն Արցախում «ձեռնոց է նետել» Ռուսաստանին. Ալեքսեյ Սանդիկով Տեսանյութ

Ադրբեջանն Արցախում «ձեռնոց է նետել» Ռուսաստանին. Ալեքսեյ Սանդիկով Տեսանյութ

Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ, խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը կարծում է, որ ադրբեջանական զինուժի ներխուժումն Արցախի Ասկերանի շրջանի հայկական Պարուխ գյուղ, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի կոպիտ խախտում է։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Սանդիկովն ասել է, որ այս ագրեսիայով Ադրբեջանի ղեկավարությունը «ձեռնոց է նետել» Ռուսաստանին, որը խաղաղապահ առաքելություն է իրականացնում տարածաշրջանում։

Պատգամավորի խոսքով՝ արցախյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի անմիջական խնդիրն է, որը մինչև վերջերս հիմնականում զբաղվում էր դրանով, սակայն կարևոր գործոն էր եռակողմ համաձայնագրի ստորագրումը, որից հետո Ռուսաստանը դարձավ գերիշխող՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու հարցում։
«Մենք գիտենք, որ պատերազմից և եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանն է հիմնական խաղացողը, որը կարգավորում է իրավիճակը տարածաշրջանում։

Եռակողմ համաձայնագրից հետո սա առաջին և ամենամեծ խախտումն է, և ինձ թվում է, որ եթե այդ խախտմանը համապատասխան գնահատական չտրվի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, ապա սա կարող է նախադեպ դառնալ եռակողմ համաձայանգրի հետագա խախտումների համար»,- ասել է պատգամավորը։

Սանդիկովը մեկնաբանել է նաև ուկրաինական Ռադայի, այն հրապարակում է, որտեղ մեծ ոգևորությամբ մեկնաբանել էին Ադրբեջանի զինուժի՝ Արցախի Փառուխ գյուղի վրա հարձակվելու հանգամանքը։ Պատգամավորի խոսքով՝ այս հրապարակմանը կոշտ արձագանքելու մեծ գայթակղություն կար, սակայն Հայաստանում որոշում են կայացրել հրապարակումը գնահատել ոչ պաշտոնական, հատկապես, որ այն կարճ ժամանակ անց հեռացվել է։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտարարել էր, որ միջազգային կազմակերպությունների արձագանքն Արցախի տարբեր շրջաններում շարունակվող ադրբեջանական ագրեսիային և սադրանքներին, չի նպաստում այդ խնդիրների լուծմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …