Saturday , February 15 2025
amru
Home / Լրահոս / Պատերազմում զոհվածների եղբայրները կազատվեն զինվորական ծառայությունից

Պատերազմում զոհվածների եղբայրները կազատվեն զինվորական ծառայությունից

ՀՀ կառավարության փետրվարի 17-ի նիստում չզեկուցվող հարցերի շրջանակում կառավարությունն առաջարել է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։

Մասնավորապես՝ կառավարությունն առաջարկել է համապատասխան փոփոխությունների հիման վրա պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից, ինչն էլ հաստատվել է նիստի ժամանակ։

Գործող օրենքը բացի ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունենալը, զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է սահմանում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։ Սակայն կան նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության, պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ այդ ընտանիքների մյուս անդամներին», – նշված է նախագծի հինավորման մեջ։

Կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական նախաձեռնությունն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատներին փոխհատուցում տալու մասին օրինագիծը։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …