Saturday , April 20 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ռուսաստանի և Արևմուտքի բացասական հարաբերությունները կազդեն Հայաստանի վրա. Իսկանդարյան Տեսանյութ

Ռուսաստանի և Արևմուտքի բացասական հարաբերությունները կազդեն Հայաստանի վրա. Իսկանդարյան Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մեկնաբանել է Ռուսաստանի և Արևմուտքի վատ հարաբերությունների ազդեցությունը Հայաստանի վրա։

Իսկանդարյանի խոսքով՝ Ռուսաստանի և Արևմուտքի, այսինքն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բացասական ֆոնը ՆԱՏՕ-ի շրջանակներում, անշուշտ ազդելու է Հայաստանի վրա։ Քաղաքագետը նշել է նաև, որ դաշնակիցների հարցում Հայաստանն ընտրության շատ տարբերակներ չունի։

«Եթե գա այդ պահը, երբ պետք է ընտրություն կատարել, ուրեմն փախչելու տեղ չկա։ Չնայած պարտադիր չէ, որ դա տեղի ունենա, ինձ թվում է, ի վերջո, ինչ-որ փուլում ԱՄՆ-ը և Ռուսաստանն ինչ-որ պայմանավորվածության կհասնեն»,- ասել է նա։

Իսկանդարյանը գնահատել է նաև Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների ազդեցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։

Քաղաքագետի կարծիքով՝ նախագահ Էրդողանի վարած քաղաքականության ֆոնին՝ զարմանալի չէ Թուրքիայի ներկայությունը Ուկրաինայի արտաքին քաղաքականության գործընթացներում։

«Նա բացում է ցանկացած դուռ, ցանկացած գործընթացում, որը տեղի է ունենում իր շուրջ», – ասել է նա:

Փորձագետը նշում է, որ միևնույն ժամանակ չի կարելի ասել, որ Թուրքիան մեծ դերակատարություն ունի Ուկրաինայի հետ կապված գործընթացներում, հետևաբար Հայաստանի վրա նրա անուղղակի ազդեցության հարցն այնքան էլ կարևոր չէ։

Իսկանդարյանն ասել է նաև, որ Թուրքիան շատ ավելի լուրջ է ազդեցություն ունի Հարավային Կովկասում, քան Ուկրաինայում, ինչն արդեն խնդիր է Հայաստանի համար։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ հարցազրույցում ռուս քաղաքագետ Անդրեյ Շկոլնիկովը մեկնաբանել էր «թուրքական աշխարհ» ձևավորելու Թուրքիայի ծրագրերի իրագործման հավանականությունը ՝ հաշվի առնելով Թուրքիայի քաղաքական և տնտեսական վիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …