Հունվարի 26-ին Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Ռուբեն Հակոբյանին ՀՌՀ անդամ ընտրելու հարցը, վիճաբանություն է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի և Ռուբեն Հակոբյանի միջև։
Ռուբեն Հակոբյանը վտանգավոր է համարել այն մարդկանց ներկայությունը քաղաքակնության մեջ, որոնք ոչ մի կապ չունեն դրա հետ։
«Այդ մարդիկ կարողանում են խցկվել Ազգային ժողով,որպես կնոջ օժիտ»,- ասել է Հակոբյանը։
Այս արտահայտությունից հետո հանձնաժողովի նախագահը կոչ է արել Ռուբեն Հակոբյանին դադարեցնել ելույթը և վիրավորանքներ չհնչեցնել, ինչից հետո սուր վեճ է սկսվել Սիսակ Գաբրիելյանի և Ռուբեն Հակոբյանի միջև։
Նրանք վիրավորանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, Սիսակ Գաբրիելյանը նաև մոտեցել է Ռուբեն Հակոբյանին, սակայն ընդդիմադիր պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը թույլ չեն տվել, որ քաշքշուկ սկսվի։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ազգային ժողովի մեկ նիստի ընթացքում պատգամավորների միջև երկու անգամ քաշքշուկ է տեղի ունեցել։
Մանրամասները՝ տեսանյութում։