Thursday , April 25 2024
amru
Home / Լրահոս / Նա առաջինը բարձրացրեց եռագույնը, բայց չտեսավ Հայաստանի անկախությունը

Նա առաջինը բարձրացրեց եռագույնը, բայց չտեսավ Հայաստանի անկախությունը

«Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու»։ Ազգային հերոս, ազգային ազատագրական շարժման գործիչ Մովսես Գորգիսյանի ամենահայտնի խոսքերն են, որոնք նա արտասանեց Ազատության հրապարակում և հենց այստեղ նրան էր վիճակված առաջին անգամ վեր բարձրացնել և ծածանել եռագույնը։

1989 թվականին հենց Մովսես Գորգիսյանի ջանքերով կազմավորվեց «Անկախության բանակ» ջոկատը։

Ջոկատի անդամ կամավորականները Երևանում տեղի ունեցող հանրահավաքներից մեկի ժամանակ՝ տեղեկանալով, որ թշնամին հարձակվել է Երասխի վրա, Ազտաության հրապարակից անմիջապես մեկնեցին մեկնեցին Երասխ։ Նրանց շարքերում էր նաև Գորգիսյանը։

Ինքնապաշտպանությունը տևեց 2 օր՝ հունվարի 17-19-ը։ Հայկական կողմը կռվեց մինչ վերջ՝ ջախջախելով թշնամուն։ Նրանց հաջողվեց հետ շպրտել թշնամական ուժերը մինչև Նախիջևան։ Սակայն կորուստները շատ էին, որոնց թվում էր նաև Մովսես Գորգիսյանը։

Նա զոհվեց 28 տարեկանում՝ այդպես էլ չտեսնելով Հայաստանի այդքան բաղձալի անկախությունը։
1996 թվականի սեպտեմբերի 20-ին Մովսես Գորգիսյանը հետմահու արժանացել է Ազգային հերոսի կոչմանը և «Հայրենիք» շքանշանին։

Մովսես Գորգիսյանն այսօր կդառնար 60 տարեկան։ Ազգային հերոսը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում։ Ավարտելուց հետո՝ 1986-1987 թվականներին աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանում նշում են ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …