Արցախյան 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց՝ նոյեմբերի 9-ին ընդառաջ, Հայաստանում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ հանարվոր է նոր փաստաթղթի ստորագրում։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖո-ի եթերում բանախոսներն անդրադառնալով այս թեմային՝ մեկնաբանել են այդ հանդիպման և նոր փաստաթղթի ստորագրման հավանականությունը։
Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետայնի խոսքով՝ այս հարցը կարելի է քննարկել միայն հանդիպման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունից հետո։
«Փորձում են տպավորություն ստեղծել ՝ ինչ-որ տագնապալի բան է լինելու։ Քանի որ Նոյեմբերի 9-նն է մոտենում, ցավալի հիշողությունների շուրջ կապիտալիզացիայի փորձ է կատարվում, որովհետև նյարդ կա դրա շուրջ։ Ես դա այս համատեքստում եմ տեսնում»,- ասել է Մարիա Կարապետյանը։
Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը նշել է, որ Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արդեն իսկ հայտարարել է,որ նման հանդիպում չի նախատեսվում, հետևաբար խոսել այդ մասին անիմաստ է։
«Աղբյուր չկա, թե որտեղից այդ լուրը։ Նշվում է, որ «մեր աղբյուրները հայտնում են» և այլն։ Մեր աղբյուրներն էլ հայտնում են, որ չկա։ Հիմա ու՞մ աղբյուրներն են ավելի ճիշտ, մեր, որ մենք ենք հանդիպողը, թե՞ նրանց, որ հայտնի չէ՝ այդ աղբյուրները որտեղից են»,- ասել է Արսեն Թորոսյանը։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ ոչինչ բացառել չի կարելի և Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ կարելի տեսնել տողատակեր։
«ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ մինչև այս պահը նմանատիպ բան չի քննարկվել։ Այսինքն հայտարարությունից հետո հնարավոր է քննարկվել է։ Եթե թարգամանելու լինենք դիվանագիտական լեզուն, ապա հնարավոր է ՝ այդ հայտարարությունից հետո քննարկվել է եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը»,- ասել է Հովհաննիսյանը։
Հակառակ Հայաստանում շրջանառվող կարծիքների, ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը հույս է հայտնել,որ նոր փաստաթուղթ ամեն դեպքում կստորագրվի:
«Չնայած Արցախում պատերազմը դադարեցվել է ՝ ամեն դեպքում հակամարտությունը դեռևս լուծված չէ և փոքր մասշտաբներով պատերազմը շարունակվում է, մահանում են մարդիկ »,- ասել է Մարտինովը։
Նրա կարծիքվ նոր փաստաթղթի ստորագրումը կլուծի վերոնշյալ խնդիրները և կնպաստի խաղաղության հաստատմանը։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում, Մարիա Կարապետյանը մեկնաբանել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը։