Friday , April 18 2025
amru
Home / Լրահոս / ՄԻՊ-ը փաստեր է ներկայացրել ադրբեջանական ապօրինությունների մասին

ՄԻՊ-ը փաստեր է ներկայացրել ադրբեջանական ապօրինությունների մասին

Հոկտեմբերի 7-ին Հռոմում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օտարերկրյա լրագրողներին ապացույցներ է ներկայացրել հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և ադրբեջանցի զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների մասին:

Արման Թաթոյանը խոսել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության մասին, շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և գերիները պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով:

«Ադրբեջանական նման քաղաքականությունը, երբ հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում են պետական մակարդակով, լրջորեն վտանգում է մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը, երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարները»,- նշել է Արման Թաթոյանը:

Պաշտպանը հատուկ շեշտել է, որ Ադրբեջանի խաղաղասիրական կոչերը պարզապես շղարշ են միջազգային հանրության համար։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Իտալիայի խորհրդարանում փաստեր և ապացույցներ է ներկայացրել Ադրբեջանի անօրինությունների վերաբերյալ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …