Tuesday , March 18 2025
amru
Home / Լրահոս / Ապացույցներ ապօրինությունների մասին. Հայաստանի ՄԻՊ-ի զեկույցը Իտալիայի խորհրդարանում

Ապացույցներ ապօրինությունների մասին. Հայաստանի ՄԻՊ-ի զեկույցը Իտալիայի խորհրդարանում

Հոկտեմբերի 6-ին Իտալիայի խորհրդարանում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը 2020 թվականի արցախյան պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ զեկույցներ և ապացույցներ է ներկայացրել:

Թաթոյանը խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի մասին՝ շեշտելով, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի պահանջներն ու գերիներին պահում է ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով:

Պաշտպանն անդրադարձել է նաև է պատերազմից հետո ադրբեջանցի զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ միջհամայնքային ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը:

«Մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քաղաքականությունն է, որը դեռեւս շարունակվում է»,- ընդգծել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ հայկական պատվիրակությունը Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինին պատմել է Բաքվի հանցավոր գործողությունների մասին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …