Tuesday , April 23 2024
amru
Home / Լրահոս / Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պատրաստ է այցելել Հայաստան և Ադրբեջան՝ որպես բարիդրացիության ժեստ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պատրաստ է այցելել Հայաստան և Ադրբեջան՝ որպես բարիդրացիության ժեստ

«Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում դիվանագետը հայտնել է, որ հարեւանների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի նոր կառավարության առանցքային առաջնահերթություններից է:

«Ադրբեջանն ու Հայաստանը մեր լավ հարևաններն են, և մենք չենք կարող որևէ մեկի հետ աշխատել մյուսի դեմ։ Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված պետք է լինի»,- ասել է Աբդոլլահիանը:

Նախարարը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ժամանել էր Թեհրան։ Դիվանագետն ընդգծել է, որ լավ կլիներ, եթե Թեհրան այցելեր նաև Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Աբդոլլահիյանը նշել է նաև, որ հենց որ հնարավորություն ունենա, ինքը , ի նշան բարիդրացիության, կայցելի Երևան և Բաքու:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն տեղեկացրել էր, որ Մոսկվայում Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թեհրանը չի հանդուրժի Կովկասի քարտեզի փոփոխություն:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …