Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Բաքվում ցանկանում են ևս մեկ անգամ հանդիպել Հայաստանի ԱԳ նախարարի հետ

Բաքվում ցանկանում են ևս մեկ անգամ հանդիպել Հայաստանի ԱԳ նախարարի հետ

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Բաքուն չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման հնարավորությունը:

“Մենք կարծում ենք, որ օգտակար կլինի հետպատերազմյան ժամանակաշրջանի հայ-ադրբեջանական հարաբերությունների քննարկումը: վերջերս Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Մենք չենք բացառում նման հանդիպման հնարավորությունը նաև առաջիկայում»,- ասել է Աբդուլաևան լրատվամիջոցներին։

Նրա խոսքով, ադրբեջանական կողմը կարծում է, որ ներկա փուլում անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել երեք պետությունների ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության պահանջների կատարմանը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել էին Նյու Յորքում, սեպտեմբերի 24-ին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չի համարում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …