Tuesday , April 23 2024
amru
Home / Լրահոս / Ալիևը հայտարարել է, թե ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ

Ալիևը հայտարարել է, թե ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոյի հավատարմագրերը, անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին:

Ալիևը նշել է, թե պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Նա նաև ընդգծել է, որ հնարավոր է համարում Եվրամիության ակտիվ մասնակցությունը այս գործընթացին:

«Այժմ հիմնական հարցը պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության ապահովումն է: Մենք ցանկանում ենք շրջել այս էջը, սա մեր քաղաքականությունն է: Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Հայաստանի՝ մեր հարևանի հետ: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման, կոմունիկացիաների բացման շուրջ: Այս գործընթացը մասամբ ընթացքի մեջ է»,- Ալիևի խոսքերն է մեջբերում Haqqin.az- ը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ այս գործընթացներին ևս ԵՄ-ն կարող է ակտիվ մասնակցություն ունենալ: Ըստ Ալիևի` այս ուղղությամբ պետք է կատարվի մեծածավալ աշխատանք:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանրային հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը պետք է «դադարեցնի տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին և Թուրքիային»:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …