Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման նախաշեմին, մեկնաբանել է երկկողմ օրակարգի հարցերը:
Մասնավորապես, Էրդողանն ասել, որ Բայդենի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առաջացել է լարվածություն, որը նա պատրաստվում է քննարկել ամերիկացի առաջնորդի հետ:
«Մենք հոգնել ենք ամեն տարի ապրիլի 24-ին սպասել, թե ինչ կասեն այս անգամ Միացյալ Նահանգները հայերի մասին: Արդյո՞ք ԱՄՆ-ը այլ մտահոգություններ չունի, բացի որպես հայերի փաստաբան հանդես գալուց: Թող պատմաբանները զբաղվեն այս խնդրով », – Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը:
Թուրքիայի ղեկավարը քննադատել է Բայդենին՝ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորածների առնչությամբ «ցեղասպանություն» եզրոըյթն օգտագործելու համար:
Արդյո՞ք նորանք,ովքեր ղեկավարում էին ԱՄՆ-ը մինչ ձեզ,ավելի վատ գիտեին այս հարցի մասին,քան դուք:Նրանցից ոչ ոք չի օգտագործել այս արտահայտությունը»,-ասել է նա:
Թուրքիայի նախագահը դժգոհություն է հայտնել նաեւամերիկյան իշխանությունների կողմից YPG-ի քրդական ժողովրդի ինքնապաշտպանական ստորաբաժանումների աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ:
Ավելի վաղ RUSARMINFO- ն հայտնել էր, որ ապրիլի 24-ին Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը: