ՀՀ ԱԽ-ը գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել. դիմակայությունը նոր փուլ է մտնում – Rusarminfo
Friday , June 18 2021
amru
Home / Լրահոս / ՀՀ ԱԽ-ը գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել. դիմակայությունը նոր փուլ է մտնում

ՀՀ ԱԽ-ը գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել. դիմակայությունը նոր փուլ է մտնում

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020թ. նոյեմբերի 17-ի հայտարարությունը հերքելու նպատակով Անվտանգության Խորհուրդը  որոշ փաստաթղթեր է գաղտնազերծել և հրապարակել։

Գասպարյանը հայտարարել էր, որ  2020 թ. հունիսի 19-ին ԱԽ նիստում  ներկայացրել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը և հայկական զինված ուժերի հնարավորությունները։  ԱԽ-ը, հրապարակելով քաղվածքներ գաղտնազերծված փաստաթղթերից, պնդում է, որ Գասպարյանն այդ օրը չի եղել զեկուցողների ցուցակում:

Հաջորդ փաստաթղթում  մեջբերվում է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի սեպտեմբերի 30-ի զեկույցից մի հատված այն մասին, որ պատերազմի 4-րդ օրը նա իրավիճակը տակտիկապես անփոփոխ է համարում, այսինքն՝ հակառակորդը ոչ մի առաջընթաց չունի, և հայկական զորքերը կատարում են իրենց խնդիրը։

Օնիկ Գասպարյանն էլ իր հերթին պնդում է, որ այդ օրը ինքը տվյալներ է ներկայացրել հայկական զինված ուժերի կորուստների մասին և իր գնահատականը տվել ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը դադարեցնելու համար:

«Արևելյան օպերատիվ ուղղությամբ և հյուսիսարևելյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով և միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով ետ մղել, խափանել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները»,- ԱԽ հրապարակած փաստաթղթի համաձայն՝ հայտարարել է Գասպարյանը:

ԱԽ գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է նաև, որ այդ փաստաթղթերի հրապարակումն արտահայտում է Գասպարյանի դիրքորոշումը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ և ամբողջական է դարձնում նրա մոտեցումներն այդ պահին:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանի վարչապետը ԳՇ նախկին պետին մեղադրել է ստախոսության մեջ։

Leave a Reply

Կարդացեք նաև

Շերը նշում է տարեդարձը. Յունիվերսալը ֆիլմ է նկարում աշխարհահռչակ հայուհուն

Հայկական ծագմամբ ամերիկացի երգչուհի Շերը(Շերլին Սարգսյան) նշել է ծննդյան 75-րդ ամյակը: Ծննդյան օրը Շերն իր …