Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Փաշինյանը պատմել է, թե ինչպես է դադարեցվել պատերազմը և ԳՇ նախկին պետին մեղադրել է ստախոսության մեջ

Փաշինյանը պատմել է, թե ինչպես է դադարեցվել պատերազմը և ԳՇ նախկին պետին մեղադրել է ստախոսության մեջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` ապրիլի 14-ին, Ազգային ժողովում  հայտարարել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունն այն մասին, թե պատերազմի չորրորդ օրը ԱԽ նիստում զեկուցել է երկու-երեք օրվա ընթացքում պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին, չի համապատասխանում իրականությանը:

«Ընդհակառակը, սեպտեմբերի 30-ի Անվտանգության Խորհրդի նիստում ասել է (Գասպարյանը-խմբ.), որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, կատարում է իր առաջ դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի»,- պատգամավորներին ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ դա ամենևին չի նշանակում, որ կառավարությունը քայլեր չի ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար և հիշեցրել է, որ ամենաբարձր մակարդակով երեք անգամ եղել են հրադադարի մասին պաշտոնական հայտարարություններ ու պայմանավորվածություններ, որոնք, սակայն, Ադրբեջանը խախտել է:

Փաշինյանը նաև պատմել է, թե ինչպես է կայացվել ծանր զիջումների գնով զինադադար կնքելու որոշումը, նշելով, որ այդ հարցով խորհրդակցել է Արցախի և Հայաստանի նախագահների, Գլխավոր Շտաբի, Կաթողիկոսի և ընդդիմության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ԱԽ նիստ է հրավիրել:

Փաշինյանի խոսքով ՝ դրանից հետո ինքը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ասել, որ Հայաստանը համաձայն է հրադադարի՝ 5+2 բանաձևով ԼՂ-ի հարակից շրջանները վերադարձնելու պայմանով:

«Մենք հանգամանորեն քննարկել ենք իրավիճակը Ռուսաստանի նախագահի հետ և եկել ենք լիակատար փոխըմբռնման։ Դուք գիտեք, որ այնտեղ ադրբեջանցի փախստականների հարցն էր։ Ես ասել եմ, որ մենք սկզբունքային առարկություններ չունենք այդ հարցի վերաբերյալ, եթե այդ հարցը ինչ-որ կերպ կապվի Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի որոշման գործընթացի հետ»,- ասել է Փաշինյանը ։

Փաշինյանն ընդգծել է, որ Ալիևը պահանջել է բոլոր 7 շրջանների վերադարձը միանգամից, իսկ հետո հրաժարվել է նաև Արցախի կարգավիճակի քննարկումից՝ նշելով, որ Բաքուն կտրականապես մերժում է հայկական կողմի պահանջը Հադրութի շրջանի դեօկուպացիայի վերաբերյալ:

Փաշինյանի հայտարարությանը օպերատիվ կերպով պատասխանել է ԳՇ  նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Հայկական պարբերականներից մեկին տված հարցազրույցում նա վերահաստատել է նոյեմբերի 17-ի իր հայտարարությունը։

«ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, և օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում»,-ասել է Գասպարյանը։

ԳՇ նախկին պետի խոսքով՝ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող էին կեղծվել և հանրությանը ներկայացվել իշխանության համար ցանկալի տարբերակով։

 

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Մինսկի խումբը նոր հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …