Thursday , March 28 2024
amru
Home / Լրահոս / Զոհերի քանակն ու հրաժարականի վերջնաժամկետը․վարչապետը խոսեց գլխավորի մասին

Զոհերի քանակն ու հրաժարականի վերջնաժամկետը․վարչապետը խոսեց գլխավորի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 14-ին խորհրդարանում ունեցած երկարատև ելույթը լրատվամիջոցների համար դարձել է տեղեկատվության հիմնական աղբյուր:

Ինչպես արտաքին, այնպես էլ ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակից բացի, Փաշինյանը հնչեցրել է նաև տվյալներ երկու առանցքային հարցի՝ 44-օրյա պատերազմի զոհերի ճշգրիտ թվի և իր հրաժարականի ժամկետների վերաբերյալ:

Փաշինյանի հրապարակած տվյալների համաձայն՝ հաստատվել է 3621 զոհվածի ինքնությունը, տրվել են մահվան վկայականներ։ 321 մարդ համարվում է անհետ կորած։  201 զոհվածի մարմիններն ու մասունքները ԴՆԹ-հետազոտություն են անցնում, սակայն կան 100-ից ավելի ինքնությունը հաստատված մարմիններ, որոնց հարազատները հրաժարվում են ճանաչել ԴՆԹ հետազոտության արդյունքները և սեփական նախաձեռնությամբ նոր  հետազոտություններ են անցկացնում արտասահմանում:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Փաշինյանը տեղեկացրել է, որ հրաժարական կտա ապրիլի վերջին տասնօրյակում, որից յոթ օր հետո տեղի կունենան վարչապետի ընտրություններ, որտեղ «Իմ քայլը» խմբակցությունը կառաջադրի, սակայն չի քվեարկի իր թեկնածության օգտին, իսկ մյուս խմբակցությունները թեկնածուներ չեն առաջադրի: Նույնը տեղի կունենա նաև երկրորդ անգամ, որից հետո խորհրդարանը կհամարվի լուծարված և հունիսի 20-ին կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ ։

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ եթե ընդդիմությունը, խախտի պայմանավորվածությունը,  ապա «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի իրեն վարչապետ և ընտրությունները չեն կայանա:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ մեջբերել էր Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են 102-րդ ռուսական ռազմակայանի հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև Սյունիքում այդ ռազմակայանի ստորաբաժանման ստեղծման հարցը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …