Հայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա. Փաշինյանի հայտարարությունը — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Հայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա. Փաշինյանի հայտարարությունը

Հայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա. Փաշինյանի հայտարարությունը

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 14-ին հայտնել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաեւ Սյունիքում այդ ռազմակայանի ստորաբաժանման ստեղծման հարցը:

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին անվտանգության հիմքը Ռուսաստանի հետ ռազմական դաշինքն է, որն ամրագրված է մի քանի տասնյակ պայմանագրերով:

«Այս համատեքստում մեզ համար գործնական նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախումբը և ՀՕՊ միասնական համակարգը»,- խորհրդարանում ունեցած ելույթում ասել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է, որ այս երկու համակարգերի տրամաբանության համաձայն, Հայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Քըլըչը հրաժարվեց Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելուց

Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ իր խոսքերը Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելու …