Thursday , March 28 2024
amru
Home / Լրահոս / Ես դա կասեմ Բաքվում. Լիտվայի արտգործնախարարը «ռազմավարի պուրակի» մասին

Ես դա կասեմ Բաքվում. Լիտվայի արտգործնախարարը «ռազմավարի պուրակի» մասին

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը քննադատել է Ադրբեջանի ղեկավարությանը` Բաքվում «ռազմավարի պուրակ» բացելու համար, որտեղ ցուցադրվել են զոհված հայ զինվորների սաղավարտներն ու նրանց մանեկենները:

«Չեմ կարծում, որ 21-րդ դարում որևէ երկրի համար նորմալ է այդպիսի բանի ականատես լինելը: Սա ես ասել եմ Հայաստանի ղեկավարությանը Երևան կատարած այցի ժամանակ, և նույնը կասեմ Բաքվում»,- ասել է Լիտվայի արտգործնախարարը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ ոչ մի զոհի նկատմամբ չի կարելի նման վերաբերմունք դրսևորել, և որևէ բռնություն չպետք է փառաբանվի:

Լիտվայի արտգործնախարարը նշել է, որ Բաքու ժամանելուն պես իր կարծիքը կհայտնի այս հարցի վերաբերյալ, քանի որ դա սկզբունքային մոտեցում է:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ-ն հայտնել էր, որ ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան մեկնաբանել է Բաքվում «ռազմավարի պուրակի» բացումը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …