Մենք գնահատում ենք եղբայրական հարաբերությունները Հայաստանի հետ. Միշուստինը` Փաշինյանին — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Մենք գնահատում ենք եղբայրական հարաբերությունները Հայաստանի հետ. Միշուստինը` Փաշինյանին

Մենք գնահատում ենք եղբայրական հարաբերությունները Հայաստանի հետ. Միշուստինը` Փաշինյանին

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Կազանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:

 

ՌԴ վարչապետը Նիկոլ Փաշինյանին փոխանցել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները:

 

«Ես ուզում եմ ասել, որ մենք գնահատում ենք եղբայրական հարաբերությունները Հայաստանի հետ: Դրանք ունեն երկարաժամկետ դաշնակցային և ռազմավարական բնույթ»,- ասել է Միշուստինը:

 

Նա նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ համաձայնագրերը մեծ հնարավորություններ են ստեղծում համատեղ աշխատանքի համար:

 

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու գործում: Նա բարձր է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում:

 

Փաշինյանը նաև հավելել է, որ Ադրբեջանը դեռ չի կատարել եռակողմ պայմանագրի հոդվածներից մեկը՝ ռազմագերիների վերադարձը:

 

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ- ն հայտնել էր, որ Ռուսաստանը Sputnik V պատվաստանյութերի խմբաքանակ է ուղարկել Արցախ՝ բնակչությանը պատվաստելու համար:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Վրաստանը թույլ չի տվել հայ զինվորների պաշտպանության համար նախատեսված ապրանքների տեղափոխումը

Ռուսաստանից Հայաստան ուղարկված շուրջ 4000 զրահաբաճկոնները, ռուս-վրացական սահմանին մի քանի օր մնալուց հետո , Վերին …