Արցախը  ռուսական պատվաստանյութի խմբաքանակ է ստացել — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Արցախը  ռուսական պատվաստանյութի խմբաքանակ է ստացել

Արցախը  ռուսական պատվաստանյութի խմբաքանակ է ստացել

Covid-19 — ի դեմ  պատվաստվելու համար նախատեսված ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի առաջին խմբաքանակն առաքվել է Արցախ:

Մարդասիրական ակցիան իրականացրել է Ռուսաստանի կառավարությունը` Միջազգային ռուս-հայկական  Լազարևյան ակումբի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ:

 

«Ուղարկվել է ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի 7500 կրկնակի դեղաչափ»,- ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին հայտնել են Լազարևյան ակումբի մամուլի ծառայությունից:

 

Պատվաստանյութը ուղարկվել է Ստեփանակերտի ռուս բժիշկներին, որոնք արդեն փորձ ունեն խաղաղապահ զորախմբի անձնակազմի պատվաստման գործում:

 

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ապրիլի 8-ի գիշերը Սպուտնիկ V ռուսական պատվաստանյութի 15 հազար դեղաչափ է առաքվել Հայաստան:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Թուրքիան հյուպատոսություն է բացում Շուշիում և սպառնում Հայաստանին «ադրբեջանական պատասխանով»

Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Շուշիում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի 44-օրյա պատերազմից …