Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Կոնգրեսականները կոչ են արել 100 մլն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին

Կոնգրեսականները կոչ են արել 100 մլն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին

Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ կառավարությանը 100 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն տրամադրել Հայաստանին և Արցախին, անցյալ տարվա աշնանը թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները վերացնելու համար:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 65 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Հայաստանի հարցերով կոմիտեին և նամակ է հղել Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթակոմիտեի նախագահին’ նախքան 2022 թ. ֆինանսական տարվա արտաքին հատկացումների ծրագիրը հաստատելը:

«2022 թ-ին Հայաստանին և Արցախին օգնելը կարևոր նշանակություն ունի մարդկանց անվտանգ ապագան ապահովելու, ժողովրդավարությունը խթանելու, կայուն տնտեսական զարգացումը ապահովելու և covid-19- ի դեմ պայքարելու համար»,- նամակում նշում են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը:

Կոնգրեսականները կոչ են արել նաև 2 մլն դոլար հատկացնել Արցախում զենքի ոչնչացման ծրագրին և դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրամադրվող օգնությունը այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը չի վստահեցրել, որ կդադարեցնի հարձակումները Հայաստանի և Արցախի վրա:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գտնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի ազդի ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական հարաբերությունների վրա:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …