Հայ ռազմագերիները պատմել են Ադրբեջանում ապրած սարսափելի օրերի մասին — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Հայ ռազմագերիները պատմել են Ադրբեջանում ապրած սարսափելի օրերի մասին

Հայ ռազմագերիները պատմել են Ադրբեջանում ապրած սարսափելի օրերի մասին

Հայրենիք վերադարձած հայ ռազմագերիներն ամերիկյան VICE World News լրատվական ալիքին պատմել են 44-օրյա արցախյան պատերազմից հետո Ադրբեջանում գերության մեջ հայտնվելու մասին:

20-ամյա զինծառայող Արմենի խոսքով՝ Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը իրենց չի հարցաքննել, այլ միայն բռնության է ենթարկել ։

«Առաջին օրը ինձ շղթայեցին ջեռուցման մարտկոցին, և ես այդ դիրքով հատակին մնացի ողջ գիշեր։ Ցավից չէի կարողանում քնել», — պատմել է Արմենը ։

19-ամյա Դավիթը ասել է, որ իրեն ստիպել են տեսախցիկով ասել, որ հայկական կողմում կռվել են վարձկաններ, այդ թվում՝ քրդեր։ Այնուհետև, այդ տեսագրությունը հրապարակել են համացանցում:

Հադրութի մոտ գերեվարված 25-ամյա կամավորական Վազգենը նույնպես խոսել է դաժան վերաբերմունքի մասին:

Տարբեր գնահատականներով Ադրբեջանում շարունակում են պահվել ավելի քան 200 հայ գերիներ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զբաղվում է 218 ենթադրյալ ռազմագերիների վերաբերյալ միջանկյալ հարցումներով։ Դատարանը նրանցից 186-ի նկատմամբ կիրառել է 39 կանոնը, որը կիրառելի է միայն այն ժամանակ, երբ կա անուղղելի վնաս պատճառելու անխուսափելի վտանգ:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիները տեսաուղերձներ են փոխանցել իրենց հարազատներին:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Քըլըչը հրաժարվեց Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելուց

Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ իր խոսքերը Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելու …