Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Թուրքերը պահանջում են ամերիկացիների համար փակել Ինջիրլիքի ավիաբազան

Թուրքերը պահանջում են ամերիկացիների համար փակել Ինջիրլիքի ավիաբազան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից հետո, երեքշաբթի օրը, ապրիլի 27-ին,  բողոքի ակցիա է տեղի ունեցել Թուրքիայի Ադանա նահանգի Ինջիրլիք ավիաբազայի մոտակայքում:

 

Ցուցարարները պահանջել են արգելել Միացյալ Նահանգների մուտքը ավիաբազա: Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցների թվում են եղել «Vatan» (Հայրենիք) և Թուրքիայի երիտասարդական միության (TGB) կուսակցությունների անդամները:

 

«Վաթան» կուսակցության փոխնախագահ Սերդար Ուսկուպլուն ասել է, որ ոչ մի նախագահ, խորհրդարան կամ քաղաքապետարան իրավունք չունի մեղադրել թուրքերին ցեղասպանության մեջ: TGB կուսակցության ղեկավար Դիլեկ Չինարը Բայդենի հայտարարություններն անվանել է «աբսուրդ` պատմության, մարդկության և օրենքի տեսանկյունից»:

 

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ-Թուրքիա ռազմական հարաբերությունների զարգացումը Նախագահ Ջո Բայդենի` Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելուց հետո:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …