Thursday , March 28 2024
amru
Home / Լրահոս / Որ աշխարհն իմանա  Հայաստանի ցավը. ռուսական ռոք խմբի նոր տեսահոլովակը

Որ աշխարհն իմանա  Հայաստանի ցավը. ռուսական ռոք խմբի նոր տեսահոլովակը

Ռուսական Louna ռոք խումբը ներկայացրել է «Անմոռուկ» երգը` նվիրված Հայոց ցեղասպանությանը:

 

Խմբի անդամները նշում են, որ ցանկանում են «Անմոռուկ» երգով հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև ուշադրություն հրավիրել հայ ժողովրդի գենետիկ ցավի վրա:

 

Ըստ բաս կիթառահար  և երգի տեքստի հեղինակ Վիտալի Դեմիդենկոյի, նա Հայոց ցեղասպանության մասին իմացել է, երբ տեսել է ողբերգության զոհերի հիշատակի խորհրդանիշի` անմոռուկի պատկերը մեքենաներին, խանութների դռներին, հուշանվերների պիտակներին փակցված:

 

«Ես սկսեցի մտածել, թե ինչ է նշանակում այս խորհրդանիշը, և ինտերնետում հայտնաբերեցի այդ ողբերգության այնպիսի ցնցող փաստեր, որ այլևս չէին կարող ինձ անտարբեր թողնել: Այս վշտի և մի ամբողջ ժողովրդի դարավոր բաց վերքի մասին միտքը խորապես ընկղմվեց հոգուս մեջ և սկսեց լուռ սպասել իր ժամին, իր երաժշտական ​​ուրվագծին, որպեսզի ճիշտ ժամանակին, դառնալով մուսա, դուրս գա որպես պատրաստի երգ»,- մեջբերում է երաժշտի պաշտոնական կայքը:

Երգի ստեղծման աշխատանքները սկսվել են 2018-ին: Դրան մասնակցել են կիթառահար Ռուբեն Ղազարյանը և խմբի մենակատար Լուսինե Գևորգյանը:

Ստեղծագործությունը թողարկվել է 2021 թվականին՝ երգի և տեսահոլովակի տեսքով, որում ներկայացված են Հայոց ցեղասպանության փաստագրական տարեգրության կադրեր:

 

Ավելի վաղ RUSARMINFO- ն հայտնել էր, որ ամերիկյան CNN հեռուստաընկերությունը  ԱՄՆ նախագահ  Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեման ներառել է ամենակարևոր իրադարձությունների հնգյակում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …