CNN-ը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեման ներառել է «թեժ» հնգյակում: — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / CNN-ը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեման ներառել է «թեժ» հնգյակում:

CNN-ը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեման ներառել է «թեժ» հնգյակում:

Ամերիկյան «CNN» հեռուստաընկերությունն իր պաշտոնական կայքում ներկայացրել է անցած հինգշաբթի օրվա՝ ապրիլի 22-ի հինգ կարևորագույն իրադարձությունները:

Ամերիկյան հասարակության ուշադրության արժանի առանցքային թեմաների շարքում լրագրող Էյ Ջեյ Վիլինհեմը ներառել է ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

«Բայդենը մտադիր է Օսմանյան Թուրքիայում կատարված գրեթե 1,5 միլիոն հայերի կոտորածը ճանաչել որպես ցեղասպանություն։ Ամենայն հավանականությամբ, նա դա կանի ապրիլի 24-ի ուղերձում։ Դա կարող է վատթարացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն, ի տարբերություն իր նախորդների, Բայդենը կկատարի իր խոստումը»,- նշել է հրապարակման հեղինակը։

Նա նաև հավելել է, որ «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը օտարերկրյա տերությունների ղեկավարների կողմից, հաճախ է դժգոհություն առաջացնում Թուրքիայում: Անկարան պնդում է, որ հայերի սպանությունները ռազմական իրադարձությունների հետևանք են:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Wall Street Journal թերթի տեղեկություններով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Թուրքիան հյուպատոսություն է բացում Շուշիում և սպառնում Հայաստանին «ադրբեջանական պատասխանով»

Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Շուշիում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի 44-օրյա պատերազմից …