Tuesday , March 19 2024
amru
Home / Լրահոս / Հայ վունդերկինդը մեկ միլիոնանոց պայմանագիր կստանա Մոսկվայի Դինամոյից

Հայ վունդերկինդը մեկ միլիոնանոց պայմանագիր կստանա Մոսկվայի Դինամոյից

Մոսկվայի «Դինամո» ֆուտբոլային ակումբի 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը նոր պայմաններով երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ:

Eurostavka- ն հայտնում է, որ Զախարյանը տարեկան 420 հազար եվրո կստանա: Եռամյա համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2021 թվականի ամռանից: Զախարյանը կստանա նաև բոնուս՝ 800 հազար եվրո։ Այսպիսով, երեք տարվա ընթացքում ֆուտբոլիստը կստանա ավելի քան 2 մլն եվրո։

Նշվում է նաև, որ Զախարյանի փոխհատուցման գումարը կկազմի 15 միլիոն եվրո և կաճի ամեն տարի՝ 20 և 30 միլիոն եվրո պայմանագրի երկրորդ և երրորդ տարիներին: Ընդ որում` այս տարբերակը կգործի միայն եվրոպական լիգաների թոփ-5 ակումբների համար (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա):

Ֆուտաբոլային փորձագետների կարծիքով՝ Արսեն Զախարյանը Եվրոպայի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն է: Չնայած երիտասարդ տարիքին, այս մրցաշրջանում նա իր նորամուտը նշեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայում և դարձավ Դիանմոյի թիմի խաղացող: Զախարյանը ունի երկու գոլ և երեք գոլային փոխանցում:

2021 թվականի մարտին Զախարյանը հանդես եկավ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում` ԵՎրոպայի առաջնությունում: Նա նաև Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու է:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ազգությամբ հայ ռուսաստանցի ֆուտբոլիստ Դավիթ Յուրչենկոն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես գալու հրավերը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …