Հայաստանի առողջապահության նախարարությունը հրապարակել է մեկ տարվա ընթացքում COVID-19-ից մահացածների թիվն ըստ սեռի և տարիքի:
Նախարարության տվյալներով՝ 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ը գրանցված 3919 մահերի 57 տոկոսը կազմել են տղամարդիկ, 43 տոկոսը՝ կանայք:
Նշվում է, որ միայն մեկ դեպքում է մահացածը 18 տարեկանից փոքր եղել։ 63-ից բարձր տարիքի մահացած մարդկանց թիվը 3034 է (76%):
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանում տարիքային սահմանափակումներ են մտցվել կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար: