Պատվաստանյութերի կիրառման համար Հայաստանում տարիքային սահմանափակումներ են մտցվել — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Պատվաստանյութերի կիրառման համար Հայաստանում տարիքային սահմանափակումներ են մտցվել

Պատվաստանյութերի կիրառման համար Հայաստանում տարիքային սահմանափակումներ են մտցվել

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանում AstraZeneca-ով պատվաստում կթույլատրվի իրականացնել միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիներին:

AstraZeneca-ով կպատվաստվեն ռիսկի խմբի անձինք: Ռիսկի առաջին խումբը 65 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներն են, 55 տարեկանից բարձր բուժաշխատողները, քրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները:

 

«Մենք ուսումնասիրել ենք բոլոր մասնագիտական կառույցների կողմից տրված խորհրդատվությունները և որոշում ենք կայացրել, որ AstraZeneca-ով պատվաստման համար մենք ևս կսահմանենք տարիքային շեմ, պատվաստում կիրականացնենք միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար»,-ասել է Ավանեսյանը:

Քանի որ Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը սահմանափակ է, դրանով կպատվաստվեն ռիսկի խմբում գտնվող 18-54 տարեկանները։ Ըստ նախարարի այդ բաժանումներն արվել են, որպեսզի բուժաշխատողների համար հստակ և հասկանալի լինեն չափորոշիչները։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստան ներկրված պատվաստանյութը նախատեսված է թիրախային խմբերի համար։

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Թուրքիան հյուպատոսություն է բացում Շուշիում և սպառնում Հայաստանին «ադրբեջանական պատասխանով»

Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Շուշիում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի 44-օրյա պատերազմից …